Բարսելոնայի արվարձաններից մեկում քիմիական գործարան է այրվում: Կրակը հասել է մինչև երկինք: Սկսվել է բնակիչների զանգվածային տարհանում: Արդեն մեկ օր է, ինչ 3 տասնյակից ավելի հրշեջ պայքարում է հրդեհի դեմ: Քիմիական գործարանում վերամշակվում էր արդյունաբերական թափոններ: Թունավոր նյութերի՝ մթնոլորտ ներթափանցման պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Վերջին տվյալների համաձայն, կրակը որոշ չափով հաջողվել է չեզոքացնել: