Forbes հանդեսը հրապարակել է 2019-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը՝ այն բաժանելով վեց անվանակարգերի՝ բիզնես, տեխնոլոգիա, ֆինանսներ, մեդիա և ժամանց, քաղաքականություն և բարեգործություն: Ինը տարի անընդմեջ, ցուցակը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Առաջին եռյակում են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ընդհանուր առմամբ, Forbes հանդեսի ընտրած համաշխարհային ազդեցիկ կանայք վերահսկում են ավելի քան 2.3 տրիլիոն դոլար գումար և ղեկավարում՝ մոտ 6.5 միլիոն աշխատակցի: