Հորդանանի 40 պատգամավոր դիմել է երկրի խորհրդարանի խոսնակին՝ Իսրայելի հետ գազային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու հարցով արտահերթ և հրատապ նիստ հրավիրելու պահանջով: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է հորդանանյան Ammon լրատվական գործակալությունը:
Քննարկման նախաձեռնողները նաև խորհրդարանի մնացած անդամներին են կոչ արել՝ աջակցելու պայմանագիրը չեղյալ հայտարարելու իրենց օրենսդրական նախաձեռնությանը, որի հակառակ նախագիծը նախկինում հաստատվել էր 130 կողմ ձայներով:
Նամակը ստորագրած պատգամավորները նշում են, որ գազի պայմանագիրը Հորդանանից մոտ 10 միլիոն դոլար «կուղղի սիոնիստների աջակցմանը»: