ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ներկայացրել է քաղաքապետ Մարությանի ստորագրությամբ շինթույլտվության մասին փաստաթուղթ: Այն առնչվում է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող հյուրանոցին, որի շինարարական աշխատանքները դատարանի որոշմամբ դադարեցված են:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր ԲՀԿ խմբակցության ղեկավարի հյուրանոցի կառուցումը կասեցնելու հարցին՝ հայտարարելով, որ այն դադարեցվել է հյուրանոցի հարևանի՝ դատարան դիմելու պատճառով: Ծառուկյանն այսօր մեկնաբանել է նաև Միացյալ էմիրություններից ներդրողների շուրջ ստեղծված իրավիճակը: