Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Նա պարզաբանել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին քաղաքապետարանը տվել է նախագծային առաջադրանքի, այլ ոչ թե հյուրանոցի շինթույլտվության փաստաթուղթ: Հակոբ Կարապետյանն ընդգծել է, որ նախագծման թույլտվությունը շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն չէ: