Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը առանձին վայրերում, 28-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ը՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին սպասվում է անձրև։