Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որի թեկնածությունը մինչև այս, խորհրդարանում հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել էր «Լուսավոր Հայաստանը»: Մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, «Իմ քայլի» թեկնածուն է եղել ԱԺ-ում: Հայկուհի Հարությունյանը շեշտել է, որ աշխատանքներն իրականացնելու է երկու ուղղությամբ՝ ներքին և արտաքին: Նա նշել է նաև, որ իր համար հստակ է. առաջին անգամ է, երբ քաղաքական կամքի առկայության պարագայում ձևավորվում է քաղաքական կոնսենսուս կոռուպցիայի դեմ պայքարում: Հարությունյանի խոսքով՝ ներկայում հանձնաժողովին տրված է հնարավորություն իրականացնել ինստիտուցիոնալ պայքար կոռուպցիայի դեմ: