Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը մեկնաբանել է Սոֆիա Ռոտարուի շուրջ սկանդալը, որը խիստ քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ հայտնել էր ռուսական էստրադա վերադառնալու ցանկության մասին:
«Այսօր ուկրաինացի շատ արվեստագետներ են ելույթ ունենում Ռուսաստանում և ստանում ռուսական ազգային մրցանակներ: Մենք նրանց բոլորին անկեղծորեն սիրում, հարգում, աջակցում ենք, քվեարկում նրանց օգտին, ընկերանում ենք նրանց հետ և միշտ ուրախ ենք տեսնել նրանց: Սա ճշմարտություն է: Առանց նորաձև «հանդուրժողականություն» բառի կասեմ, որ երաժշտությունը դուրս է քաղաքականությունից»:
Նիկոլայ Բասկովը խոստովանել է, որ իր համար տհաճ է կարդալ աստղերի հասցեին հնչող՝ ատելությամբ լի մեկնաբանությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ Սոֆիա Ռոտարուի՝ Մոսկվա ժամանելու և երաժշտական մի քանի միջոցառումներին մասնակցելու մասին: ՌԴ Դաշնային խորհրդի սոցիալական հանձնաժողովի ղեկավար Վալերի Ռյազանսկին հայտարարել էր, որ մշակույթի նախարարությունը պետք է գործիքներ ունենա՝ ազդելու այն արվեստսգետների վրա, որոնք «քննադատում են Ռուսաստանը, սակայն երբ անհրաժեշտ է գումար վաստակել, գալիս են»: Այս կապակցությամբ նա կոչ է արել անտեսել Ռոտարուի համերգները: