Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Վելի Աղբաբան Դանիայում մասնակցել է «Թող մեր ձայնը հասնի մեջլիսին» խորագրով քննարկմանը՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այդ քննարկմանը Աղբաբային հարցրել են՝ արդյո՞ք, գալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությանը կողմ է CHP-ն: Աղբաբան ասել է, որ Աբդուլլահ Գյուլը CHP-ի թեկնածուն չի եղել, և նրա թեկնածության վերաբերյալ առաջարկն իրենք ստացել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ), և հարկ եղած դեպքում կքննարկեն այդ հարցը:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում տևական ժամանակ է՝ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում են նոր կուսակցություն հիմնել: