Գիտնականները հայտարարել են, որ քաղցկեղի իմունոթերապիայում օգտագործվող դեղամիջոցը կարող է փրկել հիվանդներին տանջալից քիմիաթերապիայից՝ թեթևացնելով նրանց վիճակն ու երկարացնելով կյանքը:
BBC-ի փոխանցմամբ՝ կլինիկական փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Պեմբրոլիզումաբ» կոչվող դեղամիջոցը կանխում է գլխի և պարանոցի քաղցկեղի տարբեր տեսակների զարգացումը շուրջ երկու տարի և հինգ անգամ ավելի արդյունավետ է, քան՝ քիմիաթերապիան:
Որքան էլ տարօրինակ հնչի, քաղցկեղը դարձել է հարուստ երկրներում մահվան գլխավոր պատճառներից մեկը: BBC-ի պնդմամբ՝ Միացյալ Թագավորությունում վերջերս նկատվել է հատկապես գլխի և պարանոցի քաղցկեղի գրանցման շեշտակի աճ, և այս նորությունը, թերևս, հիվանդներին շատ կուրախացնի: