Unistar Armenia փառատոնի շրջանակում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ անցկացվել է տիեզերական արտթերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ: Երեխաներն իրենց երազանքները նկարել են հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ «Երազող» անվանումը կրող սկաֆանդր, ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու մեր փոքրիկների երազանքները: