Բախում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ երիտասարդական «Գաբեդե» (Համարձակվիր) շարժման և իրավապահների միջև: Ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին աղբարկղ տեղադրել Իվանիշվիլիի դղյակի մերձակայքում: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիները ցույց անցկացնելու իրավունք ունեն, բայց չպետք է խախտեն օրենքը: