• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:3420 Նմբ, 2019

Վարչապետը Սուրբ Ղազար կղզում հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և հայ համայնքի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:
 
Միաբանությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
 
Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը միաբանության և Վենետիկի հայ համայնքի անունից ողջունել է Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանությունում և մաղթել հաջողություններ պետական
գործունեության մեջ։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
 
«Հայր Լևոն,
հարգելի հայրենակիցներ,
սիրելի հյուրեր,
 
շատ ուրախ եմ այս առիթի համար։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ իհարկե, զուտ ֆորմալ առիթն այստեղ այցելելու ջրհեղեղն է, որը, ցավոք, վնասեց նաև Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը։ Բայց, իհարկե, անպայման առիթ պիտի փնտրեի լինելու այստեղ, որովհետև նախկինում առիթ չեմ ունեցել, և Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունն իրականության և պատմության համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Համոզված եմ, որ հետագայում էլ շատ կարևոր դեր պիտի ունենա։
 
Այն ժառանգությունը՝ գիտական, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին՝ հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչվող, իսկապես դրվել է մեր նոր գիտության և կրթության հիմքում, և դա շատ կարևոր է։
 
Կարևոր է նաև, որ մենք գնահատենք մեր ինքնության, զարգացման և ինքնաճանաչման գործում կարևորագույն նշանակություն ունեցող այս գիտական տաճարը, այս հոգևոր կենտրոնը, և իսկապես սա մեծ պատիվ է ինձ համար։
 
Ամենակարևորն արձանագրելն է, որ Մխիթարյան միաբանությանն անշրջելի վնասներ չեն պատճառվել. վնասները կվերականգնվեն, և պետք է առաջ նայել։ Ցանկանում եմ ի սրտե հաջողություններ մաղթել Մխիթարյան միաբանությանը և ընդհանրապես մեր ժողովրդին։
 
Ցանկանում եմ ասել, որ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումը և զարգացումն է։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար, և ուզում եմ նաև ընդգծել, որ շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությունը, կորցնում ենք մեր պատմությունը, կորցնում ենք մեր հետագիծը և ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մեր կառավարության մեծ առաքելություններից մեկը համարում եմ հենց սա, որ մենք մեր ինքնության, մեր պատմության, մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ, որովհետև ինքներս մեզ թերճանաչելու գործընթացը նշանակում է թերճանաչել և թերգնահատել մեր այն ներուժը, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես պետություն ունենք։ Այս ինքնության ճանաչման և զարգացման գործում ամենակարևոր խնդիրը և նպատակը, իհարկե, ապագան է, և համոզված եմ, որ մեր ազգային համախմբումը, հայ ժողովրդի համախմբումն անցնում է հենց ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու այս անհրաժեշտությամբ։ Այս գործում Մխիթարյան միաբանությունը շատ կարևոր դերակատարում ունեցել է, և շատ կարևոր դերակատարում պիտի ունենա։ Համոզված եմ՝ շատ նյութեր հետազոտված են, դեռ շատ նյութ կա այստեղ հետազոտելու։ Սա պետք է լինի նաև հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում, և մենք պետք է ապագայի վերաբերյալ համագործակցության շուրջ նույնպես կարողանանք մտածել»։
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպելու Վենետիկի հայ համայնքին, և իր արտերկրյա բոլոր այցերը մշտապես ուղեկցվում են հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քանի որ դա կառավարության գործունեության տրամաբանության մեջ են մտնում։ «Մեր կառավարությունը ազգային օրակարգի իմաստով խնդիր է ձևակերպել Ստեփանակերտում՝ հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու, և դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, առավել արդյունավետ, առավել մրցունակ և առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլև ներկայանա որպես համայն հայ ժողովրդի ներկայացուցիչ»,- ասել է Կառավարության ղեկավարը։
 
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համահայկականության գաղափարին՝ նշելով. «Մեզ համար գաղափարաբանորեն Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից հիմնադրված պետություն է, այլև հայ ժողովրդի կողմից հիմնադրված պետությունն է, որովհետև ՀՀ Սահմանադրության նախաբանում հենց այդպես էլ գրված է։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի պետությունն է, բոլոր հայերի պետությունն է՝ անկախ նրանից, դե յուրե նրանք ունե՞ն ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ։ Իհարկե, մեր աշխատանքը և նպատակը պետք է ուղղված լինի նաև նրան, որպեսզի աշխարհի բոլոր հայերը նաև դե յուրե ունենան ՀՀ քաղաքացիություն, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը, պետք է լինի ամբողջ աշխարհում համայն հայության շահերի ներկայացուցիչը, և աշխարհի բոլոր հայերը պետք է հանդես գան նաև որպես ՀՀ ներկայացուցիչ և ՀՀ քաղաքացի»։
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ եղել է բանավեճը ազգային գաղափարախոսության մասին։ Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է ապրի Հայաստանով՝ անկախ նրանից, թե ապրում է Հայաստանում, թե ոչ, քանի որ հենց դա է համահայկականությունը։ Վարչապետ
Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու մանդատ է ստացել, և ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից, պետք է լինի ազգային օրակարգի կառավարություն։ Կառավարության ղեկավարն ասել է, որ հեղափոխության օրերին բազմաթիվ նամակներ է ստացել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից, որոնք իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել հեղափոխությանը։ Դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, վկայում էր այն մասին, որ 2018 թվականին տեղի էր ունենում համահայկական գործընթաց, որը հանգեցրեց Հայաստանում արմատական փոփոխությունների։ Վարչապետն անդրադարձել է մինչ հեղափոխությունը մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն կարգերին, մենաշնորհներին և նշել, որ այդ գործընթացների պատճառով այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ որակի խնդիր կա։ Այժմ պետք է համախմբել համազգային ներուժը և նպատակաուղղել հայրենիքի զարգացմանը։
 
Ի պատասխան ազգային ինքնության գաղափարախոսության և Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը կարևորում է շատ հարցերում Սփյուռքի հետ համագործակցությունը, բայց սփյուռքահայ շրջանակների ներգրավվածության առումով խնդիր է առաջանում։
 
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանձնարարել է սփյուռքի գլխավոր հանձնակատարին՝ խորհրդակցել սփյուռքահայ հնարավորինս լայն շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել։
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայկական պետականության հավերժականության հարցին և ընդգծել, որ աշխարհաքաղաքական գործոններից կախվածությունը հնարավորինս պետք է նվազեցնել, իսկ դրա համար մեզ պետք է ազգային նոր մտածելակերպ, նոր մոտեցում։
Դիտումների քանակ33
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի 15:1020 Նմբ, 2019 Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026
  • ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո 19:3510 Օգս, 2026
  • «Կանաչ» Ալավերդի. գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս 19:2410 Օգս, 2026
  • Թեհրանը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան համաձայնագրի մասին 19:1210 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:0310 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Firebird կենտրոնը և Սևանը․ մասնագետների արձագանքը տարածվող միֆերին 19:0010 Օգս, 2026
  • Այս տարվա առաջին կիսամյակում մեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանություն 18:5410 Օգս, 2026
  • Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել 18:3910 Օգս, 2026
  • Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում իրանական նավի հետ կապված միջադեպի համար. IRNA 18:2510 Օգս, 2026
  • Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր 18:1110 Օգս, 2026
  • Ոչ թե պարտավորություն, այլ բարի կամք. ՔՊ-ն աջակցեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը 17:5610 Օգս, 2026
  • Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 17:4510 Օգս, 2026
  • Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին 17:3310 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3010 Օգս, 2026
  • Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. վարչապետ 17:2010 Օգս, 2026
  • Հանրային լսումներ՝ Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ 17:1810 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic 17:0510 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հետաքրքիր ընտրություն». «Ուժեղ Հայաստանն» ընտրեց եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը 17:0010 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր 16:4910 Օգս, 2026
  • Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ 16:3610 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3010 Օգս, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 534 մլն դրամի հարկ է վճարել 16:2510 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015