Հոնկոնգում 6 ամիս շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը երբեմն մարտական զենք է կիրառում ցուցարարների դեմ: «Ֆեյսբուքում» հայտնված տեսահոլովակում երևում է, թե ինչպես է ոստիկանը կրակում երկու տղամարդու վրա: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Սա հրազենից վիրավորվելու երրորդ դեպքն է: Առաջին անգամ հոկտեմբերի 1-ին ցուցարարը, որը փորձում էր երկաթե ձողով հարվածել ոստիկանին, կրծքավանդակին փամփուշտ էր ստացել ու ծանր վիճակում հոսպիտալացվել: