ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին և ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ: