Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Լինդսեյ Հոյլն ընտրվել է Բրիտանական պառլամենտի Համայնքների պալատի խոսնակ։ Այդ մասին են վկայում թագավորության պառլամենտի ստորին պալատում կայացած գաղտնի քվեարկության արդյունքները։
62-ամյա Հոյլի օգտին քվեարկության չորրորդ փուլում իրենց քվեն են տվել 325 պատգամավոր, իսկ իր հակառակորդ, նույնպես լեյբորիստ, Քրիս Բրայանտը ստացել է 213 ձայն։
Լինդսեյ Հոյլն 2010 թվականից զբաղեցրել է պալատի խոսնակի գլխավոր տեղակալի պաշտոնը։