438 կողմ, 20 դեմ ձայների հարաբերությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը պաշտպանել Է դեկտեմբերի 12-ին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը:
Համայնքների պալատի հաստատած օրինագիծը պետք Է քննարկի նաև Լորդերի պալատը: Ջոնսոնը հույս ունի, որ այս ընտրությունների օգնությամբ կառավարող կուսակցությունը մեծամասնություն կկազմի խորհրդարանի ստորին պալատում, ինչն էլ նրան հնարավորություն կտա տեղից շարժել Brexit-ի գործընթացը: