Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ խմբակցության ղեկավար է ընտրվել Շավարշ Արամյանը, իսկ քարտուղար՝ Էդգար Բաղդասարյանը։
Այս մասին հայտնել է խմբակցությունը՝ սոցցանցի իր էջում։
«Խմբակցությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր քաղաքական օրակարգը՝ առաջնորդվելով օրինականության, թափանցիկության, պատասխանատվության և համայնքի զարգացման սկզբունքներով»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ խմբակցության նախին ղեկավար Սարիկ Մինասյանն ու նախկին քարտուղար Քնարիկ Հարությունյանն ԱԺ-ում են, նրանք վերցրել են պատգամավորական մանդատները։