Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Բայրամովը նշել է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP-ի նախագիծն է:
Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը: Նշվում է, թե որոշումն ընդունվել է արտադրանքին ներկայացվող պահանջների խախտման պատճառով:
Միջազգային զարգացումները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում: