Իտալական կղզու այս հնագույն քաղաքներից մեկի բնակչությունը գնալով նվազում է։ Կամարատայի քաղաքապետ Վինչենցո Ջամբրոնեն ցավով է արձանագրում, որ երբեմնի հայտնի քաղաքը դատարկվել է։ Նա հուսով է, որ այս քաղաքի տներն անվճար հատկացնելու առաջարկը նոր շունչ կհաղորդի բնակավայրին, նոր բնակիչները կվերանորոգեն տները և քաղաքը կվերականգնի նախկին աշխուժությունը։
Գնորդները, ովքեր ցանկանում են տեղափոխվել Կամարատա բնակվելու, անվճար տուն կստանան, եթե երեք տարվա ընթացքում վերանորոգեն բնակարանը։ Իսկ նորաստեղծ ընտանիքները, որտեղ երեխա կծնվի, կստանան 1000 եվրո պարգևավճար։
Միակ պայմանը 5000 եվրո գրավն է, որն ամբողջությամբ հետ կվերադարձվի տան վերանորոգումից հետո։
Ավելացնենք, որ Կամարատան գտնվում է Պալերմոյից ընդամենը 60կմ հեռավորության վրա։