Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է հարաբերությունները Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ՝ հայտարարել է Ռուսական եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս քայլի պատճառը Հունաստանի եկեղեցու դարակազմիկ որոշումն էր, որով Աթենքը ճանաչեց Մոսկվայի պատրիարքությունից անջատված Ուկրաինական ուղղափառ եկեղեցու սուվերենությունը:
Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարում են, որ վաղը՝ կիրակնօրյա տոնական ժամերգության ընթացքում, Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն այլ քույր եկեղեցիների շարքում Հունաստանի ուղղափառ եկեղեցին այլևս չի հիշատակի:
Վաղը Ռուս ուղղափառ եկեղեցին հիշատակում է երկու սրբերի՝ Իլարիոն Մեծին և Իլարիոն Պսկովեզերսկուն:
Առաջինը 3-4-րդ դարերում Պաղեստինում ապրած հայտնի սուրբ է, երկրորդը՝ 15-րդ դարում ապրած ռուս ճգնավոր. որ ապրել է Չուդսկի լճի մոտակայքում: