Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ուկրաինայի իշխանությունների հայտարարությանը, թե Ռուսաստանը պետք է վճարի Դոնբասը վերականգնելու համար, հիշեցրել է Կիևին, թե ով է սկսել ներքաղաքական հակամարտությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովը անհաջող է անվանել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիի հայտարարությունը և հորդորել է չմոռանալ, որ Դոնբասում հակամարտությունը ներքին խնդիր է, և Ռուսաստանը դրա մասնակիցը չէ: Նախագահի խոսնակը նաև ասել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ խնդրի լուծմանն աջակցելու համար: