Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի օրակարգում են ԵԱՏՄ գործունեությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին առնչվող արդիական հարցեր: Առաջնահերթ ուշադրություն կդարձվի թվային տեխնոլոգիաների ոլորտում միության շրջանակում իրականացվող գործակցությանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար, որպես պատվավոր հյուր, Մոսկվա է հրավիրվել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը: