Ինդոնեզիայում 46-ամյա տղամարդը, որը ամուսնական դավաճանության համար խիստ պատժամիջոցներ կիրառելու կողմնակիցներից է, պատժվել է ամուսնացած կնոջ հետ հարաբերություն ունենալու համար: Ինդոնեզիայի ամենապահպանողական՝ Աչեհ շրջանի խորհրդի անդամ Մուհլիս բին Մուհամմադը դատապարտվել է մտրակի 28, իսկ իր սիրուհին՝ 23 հրապարակային հարվածի: Տղամարդը կզրկվի նաև քաղաքային խորհրդի անդամությունից: Աչեհը երկրի միակ նահանգն է, որտեղ գործում են շարիաթի օրենքները: Այստեղ պատժվում են նաև միասեռականության և մոլեխաղերի համար: