Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես կասեցրել են երկրի սահմանադրությամբ Քաշմիրին տրված ինքնավարության կարգավիճակն ու նահանգը բաժանել երկու դաշնային տարածքների:
Պաշտոնական Դելին այս որոշումը կայացրել էր օգոստոսին, բայց այն իրավական ուժ է ստացել այսօր:
Տասնամյակներ շարունակ՝ Քաշմիրի նահանգը կռվախնձոր է Հնդկաստանի ու Պակիստանի միջև: Պաշտոնական Իսլամաբադը խստորեն դատապարտել է Հնդկաստանի իշխանության քայլը:
Երկու տարածքներն էլ կառավարվելու են Հնդկաստանի իշխանության կողմից: