Բրիտանական Բելֆասթում գործող Քվինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ նարցիսական խանգարում ունեցող մարդիկ հստակ առավելություն ունեն մյուսների նկատմամբ՝ նրանք ավելի քիչ են հակված սթրեսների ու դեպրեսիաների:
Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ այս մարդկանց ինքնավստահություն ու նպատակասլացություն իրենց օգնում է հաջողությամբ պաշտպանվել արտաքին հոգեբանական ազդեցություններից և հաղթահարել բարդությունները:
Հետազոտության հեղինակ Կոստաս Պապագեորգիուի խումբը շուրջ 700 մեծահասակների է դիտարկել և արդյունքում պարզել, որ նարցիսական խանգարումներով մարդիկ կենսական խնդիրներն ու վտանգները չեն ընկալում որպես խոչընդոտ:
Գիտնականները նաև նշում են, թե այսպիսով իրենք ոչ թե «ձոներ են երգում նարցիսականների պատվին», այլ ի գիտություն են ընդունում իրականությունը առ այն, որ նարցիսականության որոշ ասպեկտներ ընդամենը էվոլյուցիայի առանձնահատկություն են, երբ մարդը փորձել է հաղթահարել կյանքի ընթացքում հանդիպող ամենատարբեր դժվարություններ: