Կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զորախմբերի միջև: Հակամարտությունը տեղի է ունեցել Ռաս ալ-Այն բնակավայրի հարևանությամբ, որը գրավել էին թուրքական զորամիավորումները:
Թուրքիայի զինուժին աջակցող ապստամբական խմբերը հայտնել են, որ հակամարտող կողմերի միջև բախումները տեղի են ունենում ընդհատումներով:
Ի դեպ, Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից ամերիկյան զորախմբերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականներն առաջին անգամ վերահսկողություն են սահմանել թուրք-սիրիական սահմանի մի հատվածում: