Ռոստովի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նախնական տվյալներով՝ մահացածներից մեկը ազգությամբ հայ է»,- նշել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ Ռոստովի շրջանում զանգվածային փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Երկու ընտանիքների միջև տեղի ունեցած բախման ընթացքում 5 մարդ է զոհվել, ևս երկուսը հիվանդանոցում են: Փոխհրաձգության ժամանակ սպանվածներից մեկը հայ է՝ Էդգար անունով: Նա գնացել էր աջակցելու Դակիշվիլիների ընտանիքի իր ընկերներին, և նրան առաջինն են սպանել՝ կրակելով անմիջապես դեմքի ուղղությամբ: