Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ։ Կապալառուի հետ պայմանագրի կնքմանը նախորդել է տարիների դժվարին աշխատանք՝ նախագծման, փորձաքննությունների, գնումների և այլն։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
«Այս հսկայածավալ աշխատանքը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մեծ թիմի համատեղ մասնագիտական գործունեության արդյունք է։ Յուրաքանչյուրի ներդրումը, սրտացավությունը և մասնագիտական մոտեցումը անգնահատելի են:
Շնորհավորում ու շնորհակալություն ենք հայտնում բոլորին անսահման նվիրվածության ու մեծ ձեռքբերման համար։ Մաղթում ենք ուժ, կորով, ամուր նյարդեր. առջևում է՜լ ավելի մեծ գործեր են»,- ասված է հաղորդագրության մեջ։