Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի վարչապետի լիբերալ կուսակցությունը, բայց վերջինիս չի հաջողվել մեծամասնություն ձևավորել։ Ակնկալվում է, որ լիբերալները կստանան 156 մանդատ, ինչը 14-ով քիչ է մեծամասնություն կազմելու համար։ Ջասթին Թրյուդոյի քաղաքական հակառակորդները՝ աջ կենտրոնամետ պահպանողականնեը, ստացել են 122 մանդատ, ինչը զգալի առաջխաղացում է նախկինում ունեցած 95 մանդատի համեմատ: