Մարգարիտա Բարանկիցեի, Թոմ Քաթինայի կողքին «Ավրորա» մրցանակի այս տարվա դափնեկրի՝ Միրզա Դինայիի անունը նույնպես զետեղվել է Մատենադարանի եզակի «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում: Այն ստեղծվել է «Ավրորայի» հետ, Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ հատուկ արարողակարգով ամեն անգամ ավելացնում են մարդասիրական մրցանակի հաղթողների անունները: Միրզա Դինային հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանում: