Խորհրադարանում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով լսումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է իր առաջարկները: «Կուսակցությունները պետք է լինեն ժողովրդավար ու հավասար հնարավորություն ստեղծեն և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար։ Քաղաքական ուժի ներսում սեռերի հավասար ներկայացվածության հարցը պետք է ամրագրել օրենքով։ Պետք է վերանայվի նաև կուսակցությունների ղեկավար կազմի ձևավորման հարցը»,-նշել է Նազարյանը։