«Սիրիայի և Թուրքիայի սահմանագոտուց քրդական զորամիավորումների դուրսբերումը հնարավոր է միայն այդ տարածքում սիրիական բանակի հաստատման դեպքում»,- հայտարարել է Քրդական ինքնապաշտպանական ուժերի նախկին ներկայացուցիչը: Քաղաքական գործիչը շեշտել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքի բնակիչները չեն համաձայնի ապրել Անկարայի տիրապետության տակ:
«Փենսն իր հայտարարության մեջ խոսել է քրդական զորքերի դուրսբերման մասին, բայց ոչ մի խոսք չի ասել գրավյալ տարածքների թուրքամետ ուժերի մասին»,- հավելել է քաղաքական գործիչը: