Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողներին հրավիրել է «100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում» խորագրով հանդիպմանը: Հենց առաջին տեղեկությունները, որ ստացանք մարզից՝ Գեղահարի դպրոցի մասին է: Համայնքի այդ դպրոցը շուտով փակվելու է. այն ունի մեկ աշակերտ, որը տնօրենի եղբորորդին է։ Պարզվում է՝ 7֊րդ դասարանի աշակերտը առարկաների մեծ մասը չի անցնում։