Հոկտեմբերի 17-ին` ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, և արտանետումները լցվել են Ողջի գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: