Պարզվել է, որ ահաբեկչության մեղադրանքով և ֆրանսիական դատարանի որոշմամբ՝ 5-ից 30 տարվա ազատազրկման դատապարտված 5 ֆրանսուհիներն իսլամ էին ընդունել: Նրանք համագործակցել են «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման հետ և 2016 թվականին փորձել են Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ պայթեցնել գազի բալոններով բեռնված մեքենա:
30 տարվա բանտարկության դատապարտված ահաբեկչի փաստաբանը վճիռը շատ դաժան է համարել՝ պատճառաբանելով, որ ահաբեկչությունը ձախողվել է, քանի որ տուժածներ չեն եղել: