Ուկրաինայի ազգայնականները 10 օր ժամանակ են տվել նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որպեսզի վերջինս օրենսդրական մակարդակով հրաժարվի «Շտայնմայերի բանաձև»-ից: Այսինքն, չեղարկի Դոնբասի հատուկ կարգավիճակն ու ընտրությունները թե՛ Դոնբասի, թե՛ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում: Բացի այդ՝ պահանջել են զորախմբերը դուրս չբերել սահմանագծից: Հակառակ դեպքում՝ ազգայնականները սպառնացել են զբաղեցնել այն դիրքերը, որտեղից կհեռանան ուկրաինացի զինվորականները: