Փարիզի դատարանը վճիռ է կայացրել 2016-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ահաբեկչության փորձի գործով: «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ Ռաշիդ Քասիմը հեռակա ցմահ է դատապարտվել: Տաճարի մոտ ահաբեկչական գործողության անմիջական իրագործողներին՝ երկու կանանց դատարանը դատապարտել է, համապատասխանաբար, 25 և 30 տարվա ազատազրկման: Հանցախմբի ևս մեկ կին անդամ ճաղերի հետևում կանցկացնի 20 տարի:
Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի 4-ին տաճարի մոտակայքում հայտնաբերվել էր ավտոմեքենա, որում եղել էր բնական գազով լիցքավորված վեց բալոն: Դեպքի վայր ժամանած ականազերծողներն արձանագրել էին ահաբեկչության փորձ: