Երիտասարդ կանաչների շոտլանդական միության անդամ Ալլան Ֆոլդսը կազմել է 193 երկրի խորհրդարանների ցանկը, իսկ բրիտանական «Independent» պարբերականի գլխավոր քաղաքական մեկնաբան, պրոֆեսոր Ջոն Ռենտուլն ընտրել ու հրապարակել է ճարտարապետական տեսանկյունից՝ 10 լավագույն խորհրդարանական շինությունները:
Հայաստանի խորհրդարանի շենքն այդ տասնյակում չորրորդն է:
«Հրաշալի շենք է առաջին հարկի մոխրագույն և բարձր հարկերի՝ ոսկեգույն դեղին քարերի համադրությամբ, ընդհանուր համաչափությամբ: Գեղեցիկ է նաև շրջակա տարածքը: Հոյակապ աշխատանք է»,- ասվում է «Independent»-ում:
Ի դեպ, առաջին տեղում Հունգարիայի խորհրդարանի շենքն է: