Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են «դեմ և կողմ» երկրների ցանկը։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրներն են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։
Թուրքիայի ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան, Ադրբեջանը, Կատարը և Իսպանիան։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել։