Հոկտեմբերի 9-ին Հաագայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդեռլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Անթոնի Բրույնի հրավերով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: