Արաբական Լիգայի երկրները Սիրիայի վերջին զարգացումների թեմայով արտահերթ նիստ կգումարեն շաբաթ օրը: Արաբական պետությունների ղեկավարների հանդիպումը նախաձեռնել է պաշտոնական Կահիրեն: Եգիպտոսի իշխանությունը խստորեն դատապարտել է Սիրիա ներխուժելու՝ պաշտոնական Անկարայի որոշումը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մտահոգիչ հարցը քննարկել է Իրաքի իր պաշտոնակցի հետ: Պաշտոնական Բաղդադը հայտնել է, որ Թուրքիայի ագրեսիան վտանգավոր զարգացումներ է ենթադրում, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը: