ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները համակարծիք են Անկարայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում: Փաթեթը նախաձեռնել են հանրապետական Լինդսի Գրեհեմն ու դեմոկրատ Քրիս Վան Հոլլենը: Նոր նախագիծը մասնավորապես ենթադրում է պատժամիջոցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, փոխնախագահ Փուաթ Օթքայի և մի շարք թուրք նախարարների նկատմամբ: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են նաև խիստ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ռազմական ու առևտրային ոլորտների նկատմամբ, եթե Անկարան 90 օրվա ընթացքում չդադարեցնի ռազմական օպերացիան Սիրիայում: