Այսօր լրանում է Էջմիածնի 2704-ամյակը: Քաղաքում մեկնարկած տոնակատարություններին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Տոնը նշանավորվել է ավանդական շքերթով, մշակութային միջոցառումներով և համերգային ծրագրերով: Քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրած հանդիսավոր նիստում վարչապետն ընդգծել է, որ Էջմիածինը շարունակում է մնալ հայության հոգևոր կենտրոնը: Փաշինյանը նաև կաևոր է համարել այն փաստը, որ Էջմիածինն այժմ ունի կին քաղաքապետ: