Եվրամիությունը մերժել է շաբաթվա վերջին Brexit-ի թեմայով բանակցություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջարկը: Բորիս Ջոնսոնը անդադար պնդում է, որ մտադիր է հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ի կազմից՝ անկախ կողմերի միջև համաձայնությունից: Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտնել է, որ Brexit-ի թեմայով Ջոնսոնի նոր առաջարկները հիմք չեն հանդիսանում համաձայնագրի ամփոփման համար: Միացյալ Թագավորության Կառավարության ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է, որ «ապահարզանը» կլինի հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց դրա, սակայն ոչ՝ հետաձգում: