Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել երկրի խորհրդարանի աշխատանքը 5 շաբաթով դադարեցնելու վարչապետի որոշումը: Գերագույն դատարանի նախագահը հայտարարել է, որ Բորիս Ջոնսոնի որոշումն անօրինական է, քանի որ խորհրդարանի սահմանադրական գործառույթները դադարեցվել էին առանց հիմնարար արդարացման: 11 դատավորների դատավճռից հետո այժմ որոշումը բրիտանացի խորհրդարանականներինն է: Գերագույն դատարանի նախագահը նշել է, որ օրենքը բոլորի համար հավասար է, նույնիսկ՝ եթե դու երկրի վարչապետ ես: