Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ իր համար պատիվ էր միանալ հայկական ծագմամբ հազարավոր ամերիկացիներին և Լոս Անջելեսում ողջունել վարչապետ Փաշինյանին:
«Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, բայց ես կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Լոս Անջելեսը համարվում է հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերների և ողջ Լոս Անջելեսում իմ ընկերների հետ միասին մեծ հետաքրքրությամբ և հույսով հետևում էի, թե ինչպես Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական վերածնունդ վերապրեց: Ելնելով այդ քաոսային իրավիճակից՝ իշխանության խաղաղ փոխանցումն ու ազատ ու արդար ընտրությունների անցկացումը ցույց են տալիս հայկական ժողովրդավարության ուժն ու կայունությունը: Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում և ամրապնդում է իր գլոբալ կապերը: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ նման մեծ հայ-ամերիկյան հանրություն ունեցող շրջանն ու կշարունակեմ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները»,- «Ֆեյսբուքում» գրել է Շիֆը: