Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և Ձեզ հետ հանդիպումը հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասված է վարչապետի ուղերձում: