30 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց Գերմանիայի Դաշնային և Դեմոկրատական պետությունների փաստացի շփումը: Այս օրերը որոշիչ էին Գերմանիայի և համայն Եվրոպայի համար: Խորհրդանշական էր և այն, որ հենց սեպտեմբերի 30-ին Պրահայից Հյուսիսային Բավարիա շարժվեց գերմանացիներով առաջին գնացքը: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում Արևմտյան Գերմանիա տեղափոխվեց 17 հազար մարդ, իսկ 6 շաբաթ անց քանդվեց Բեռլինի պատը: