Հունգարիայում համազգային հանգանակություն էր կազմակերպվել 19 ամսական երեխայի համար՝ աշխարհում ամենաթանկ դեղորայքը ձեռք բերելու նպատակով: Ընդ որում, անհրաժեշտ 2 մլն եվրոն ընդամենը 2 օրում էր հավաքվել՝ հաղորդել է «Euronews»-ը: Նշվում է, որ «Zolgensma» անունով դեղամիջոցը պետք է օգտագործվի մինչև երեխայի երկու տարին լրանալը, որպեսզի բուժումն արդյունավետ լինի:
Ի դեպ, փոքրիկ Զենտեն հազվագյուտ հիվանդություն ունի՝ ողնաշարի մկանային ապաճում (ատրոֆիա), իսկ «Zolgensma» դեղորայքն արտադրվում է այս տարվա մայիսից, առայժմ միայն ԱՄՆ-ում վաճառվելով: